Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Դատավորին «ցռան մոզի» անվանելու համար Պավլիկ Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել

12:05, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Դատավորին «ցռան մոզի» անվանելու համար Պավլիկ Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնել է, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, նրան նոր մեղադրանք է առաջադրվել:

Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում դատավորին վիրավորելու համար՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով: Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը «Սասնա ծռերի» գործով դատական նիստին Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» էր անվանել:

Այս գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը տուժող չի ճանաչվել: Որպես վկա հարցաքննվել են դատական կարգադրիչները: Գործով մեղադրյալ է ներգրավվել Պավլիկ Մանուկյանը:

11816 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 14:17, 24.11.2017
հիշում? եք երբ եվրոպայում այրեցին մի քանի միլիոն հիվանդ, խելագառ կովերի, այ հիմա այդ դատավորներն են հիվանդ խելագառ կովեր կամ մոզիներ..