Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան կթուլացնի Եմենի շրջափակումը

11:30, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիան կթուլացնի Եմենի շրջափակումը

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական կոալիցիան համաձայնել է թուլացնել Եմենի շրջափակումը, ինչը հարջորդել էր հուսիթ ապստամբների կողմից Էռ Ռիադի ուղղությամբ հրթիռի արձակմանը: Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքն ու Սանայի միջազգային օդանավակայանը նոյեմբերի 23-ից կարող են անհապաղ մարդասիարական օգնութուն ընդունել:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ճնշումներով բացվել էր Ադենի նավահանգիստը, բայց այնտեղով մատակարարվող ապրանքները բավարար չեն երկրի բնակչության պահանջների ապահովման համար: Նշենք, որ կազմակերպության գնահատականներով՝ Եմենին «տասնամյակի ամենամեծ» սովն է սպասվում: Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով՝ Եմենի ավելի քան 20 միլիոն բնակիչ օգնության կարիք է զգում, շուրջ 7 միլիոն մարդ սովահարության սահմանագծին է:

8810 | 0
Facebook