Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

21:15, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը
     Իսպանիայի Պալմա Դե Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը, սևերով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դինգ Լիրենի հետ։ Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նշենք, որ Արոնյանը վաստակել է 3,5 միավոր, իսկ նրան հետապնդողները՝ Վաշյե Լագրավը, Նակամուրան, Դինգ Լիրենը, Սվիդլերը, Յակովենկոն և Հարիկրիշնան վաստակել են 3-ական միավոր։
3743 | 0
Facebook