Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեշտ զրպարտում է, երբ տեղն է գալիս, նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս». Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

14:55, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
«Հեշտ զրպարտում է, երբ տեղն է գալիս, նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս». Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
     ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերում է կատարել Պարույր Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունից:
    
     Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
     Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
     Հեշտ զրպարտում է, երբ տեղն է գալիս,
     Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…
    
     Այսօրվա ճեպազրույցների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խոսելով Մոնումենտի առանձնատների մասին, հայտարարել էր, որ Մոնումենտի առանձնատները կոռուպցիա են բաց երկնքի տակ: «Բացառված է, որ այնտեղ լինի որևէ հողակտոր, որ կոռուպցիայի հետ կապ չունենա: Առաջին երկիրն ենք, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տա: Հաշվի առնելով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն զբաղվածության խնդիր ունի, կարող ենք գիդ նշանակել: Նա ամեն քարից տեղյակ է, ուստի տուրիզմի մեծ ներհոսք կլինի դեպի ՀՀ, ոմանք կգան փորձի փոխանակման նկատառումներով»,- ասել էր պատգամավորը:
8390 | 13
Facebook