Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել

11:10, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել
     Գերմանիայի Քյոլն քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթող: Այս մասին հայտնում է Sabah լրատվականը:
     Հուշակոթողի բացման որոշումը կահայցվել է այս տարվա գարնանը: Հատկանշական է, որ այն համընկել է թուրք-գերմանական հարաբերությունների լարմանը:
     Հուշարձանը կանգնեցվել է Lehmbacher Weg գերազմանատանը, որտեղ կան նաև մահմեդականների գերեզմաններ: Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի ստեղծման առաջարկը Քյոլնի ավելի քան 5000-անոց հայկական համայնքը ներկայացրել է դեռևս 2015-ին:
     Քյոլնի թուրքական համայնքը, որ գերազանցում է 100 հազարը, դժգոհությամբ է ընդունել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման որոշումը: Համայնքի առաջատար ներկայացուցիչներից Լևենթ Թաշքըրանը դեռևս գարնանը նշել է, որ իրենք երկու տարի շարունակ պայքարել են, որ այս որոշումը չհաստատվի:
3651 | 0
Facebook