Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը հրաժարվել է ստորագրել Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագիրը. պատճառը ԼՂ խնդիրն է

11:45, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ալիևը հրաժարվել է ստորագրել Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագիրը. պատճառը ԼՂ խնդիրն է
    

Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերջնական հռչակագիրը, որը պետք է ստորագրվեր մինչ համաժողովը, մինչ այժմ պատրաստ չէ:
     «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակողմանի հայտարարության ձևակերպման պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճաբանությունը հետաձգեց Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերջնական հռչակագրի պատրաստումը, որը կկայան արդեն մյուս շաբաթ»,- հայտնում է պարբերականը:
     Եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ ԵՄ-ն ցանկանում է խուսափել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք համաժողովի ժամանակ կոնկրետ կոնֆլիկտների հիշատակումից:
     Առաջարկված տեքստում ասվում էր. «Գագաթաժողովի մասնակիցները կոչ են անում վերսկսել ջանքերը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա տարածաշրջանում հակամարտությունները խաղաղ կարգավորելու համար»: Ե՛վ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պնդում են, որ տարբեր ձևակերպումներ լինեն տեքստում:
     «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ ի նշան հռչակագրի կետերում փոփոխությունների դեմ բողոքի, հրաժարվել է մասնակցել գագաթաժողովի աշխատանքներին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փաստաթղթի ստորգրումից մի քանի ժամ առաջ հրաժարվել է ստորագրել այն և նույնիսկ լքել է նիստերի դահլիճը»,- հայտնում են Եվրոմիության աղբյուրները:

6723 | 2
Facebook