Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կկայանա Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

14:25, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Կկայանա Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Նոյեմբերի 18-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գրքի թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:
     Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ:
     Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն ու միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին:
     «Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին: «Այս երկը խորհրդածություն է մարդու ճակատագրի, երկրի վրա ունեցած նրա առաքելության մասին: Էքզյուպերին այս ստեղծագործությամբ մի շարք կարևոր գաղափարներ է առաջ քաշում, որոնք այսօր էլ հնացած չեն: Առաջին հայացքից Էքզյուպերիի երկերը թվում են շատ պարզ, բայց այդ պարզությունը խաբուսիկ է»,-նշում է գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:

2778 | 0
Facebook