Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի մնջախաղի թատրոնը Ռուսաստանում` «Հայաստանի մշակույթի օրեր»-ի շրջանակում հանդես կգա «Խաղ» բեմադրությամբ

17:05, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Երևանի մնջախաղի թատրոնը Ռուսաստանում` «Հայաստանի մշակույթի օրեր»-ի շրջանակում հանդես կգա «Խաղ» բեմադրությամբ

«Հայաստանի մշակույթի օրեր»-ի շրջանակում Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա Ռուսաստանի երեք քաղաքներում. նոյեմբերի 18-ին՝ Եկատերինբուրգում, 19-ին՝ Չելյաբինսկում, 21-ին՝ Զլատոուստում։ Մշակույթի նախարարության փոխանցմամբ` թատրոնը երկուական սեանսով կներկայացնի «Խաղ» ներկայացումը, որը Ռուսաստանի Տյումեն քաղաքի «Կենդանի դեմքեր» երիտասարդական թատերական 9-րդ փառատոնից հոկտեմբերին վերադարձավ հատուկ մրցանակով: Մրցանակակիրը թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանն է՝ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում:

Երևանի մնջախաղի թատրոնը Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերին» հանդես կգա «Խաղ» բեմադրությամբ
Երևանի մնջախաղի թատրոնը Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերին» հանդես կգա «Խաղ» բեմադրությամբ

     Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի բեմադրած այս ներկայացման հիմքում արքայի և պարուհու մասին արևելյան լեգենդն է, որում միահյուսվում են սերը, դավաճանությունը, հիասթափությունն ու մահը:
     «Գունեղ, դիտարժան ներկայացում, որը Տյումենում արդեն արժանացել է ոչ միայն ռուսաստայնան հանդիսատեսի, այլև բծախնդիր քննադատների հավանությանը»,- ասում է Դադասյանը: Նա նաև ընդգծում է, որ ռուսաստանցի թատերագետներից շատերն իրենց զարմանքն են արտահայտել, որ Հայաստանն ունի մնջախաղի թատրոն, այն էլ՝ պետական. «Մնջախաղի պետական թատրոն՝ ազգային ինքնատիպ դիմագծով. Երևանի մնջախաղի թատրոնը բացառիկ երևույթ է: Նման թատրոն չունի անգամ Ռուսաստանը»,-թատերագետների տեսակետն է փոխանցում Դադասյանը:
Երևանի մնջախաղի թատրոնը Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերին» հանդես կգա «Խաղ» բեմադրությամբ
Երևանի մնջախաղի թատրոնը Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերին» հանդես կգա «Խաղ» բեմադրությամբ
Երևանի մնջախաղի թատրոնը Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերին» հանդես կգա «Խաղ» բեմադրությամբ
Երևանի մնջախաղի թատրոնը Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերին» հանդես կգա «Խաղ» բեմադրությամբ

3117 | 0
Facebook