Գերմանիայում ընկերությունների մրցունակությունը պահելու համար առավել ճկուն աշխատանքային ռեժիմ է պահանջվում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարությանն առընթեր տնտեսագիտական փորձագետների խորհրդի, որը նաև անվանում են «իմաստունների խորհուրդ», ղեկավար Քրիստոֆ Շմիդթը Welt am Sonntag թերթի հետ զրույցում:
«Թվային տեխնոլոգիաների աշխարհում գոյատևելու համար ընկերությունները պետք է կարողանան մանևրել և արագ հավաքել իրենց աշխատակիցներին: Պատկերացումը, որ աշխատանքային օրն սկսվում է գրասենյակից և վերջանում գրասենյակով, հնացած է»,- ասել է Շմիդթը:
Նա հավելել է, որ, հնարավոր է՝ գործատուներին դա դուր չի գա, սակայն խոսքը պետք է վերաբերի գոյություն ունեցող աշխատանքային ռեժիմն օրվա և շաբաթվա ընթացքում առավել ճկուն դարձնելուն: