«Վերջին շրջանում շատ ենք դեպքերը, երբ բժիշկները՝ լինեն շտապօգնության, թե հիվանդանոցների աշխատակիցներ, ենթարկվում են բռնության: Այս նախագծի նպատակն է կանխել դրանց կրկնությունը: Այն հավանության է արժանացել ոլորտի բոլոր մասնագետների կողմից, քանի որ տարիներ շարունակ սրա մասին բարձրաձայնել ենք, բայց օրենսդրական կարգավորման չենք արժանացրել»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Քրեական օրենսգիրքը նոր հոդվածով լրացնելու նախագծին, ասել է պատգամավոր Կարեն Ավագյանը: Խոսքը բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելը քրեականացնելու մասին է:
Առաջարկվում է սահմանել, որ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: