Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Լևոն Մնացականյանը՝ ԳՇ պետի ամենահավանական թեկնածու. Մովսես Հակոբյանը խաղից դուրս է մնացել․ «Հրապարակ»

10:20, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Լևոն Մնացականյանը՝ ԳՇ պետի ամենահավանական թեկնածու. Մովսես Հակոբյանը խաղից դուրս է մնացել․ «Հրապարակ»

«Նոր Սահմանադրության «գործարկմանը» զուգահեռ, 2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ տեղեկացրեց մեր աղբյուրը։

«Այդ թվում և` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում. ԳՇ պետի ամենահավանական թեկնածուն Ռիժին է` Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության նախարարը»,- ասաց նա: Բա Մոսի՞ն։ «Դժվար է ասել. վերջին աղմուկից հետո ինքը կարծես խաղից դուրս է մնացել»:

Հիշեցնենք, որ «աղմուկը» կապված էր ՊՆ մատակարարման, ինչպես նաև իր ենթակաների նկատմամբ վերամբարձ, վիրավորական պահվածքի հետ: Նա, ճիշտ է, դրա համար հրապարակային ներողություն խնդրեց, սակայն նրա հետագա պաշտոնավարումը հայտնվել է կասկածի տակ նաև այն պատճառով, որ Մովսես Հակոբյանն անչափ մտերիմ է Սեյրան Օհանյանի հետ և, ըստ «չար» լեզուների, «բավական» հիացած է Օհանյանի տիկնոջ «ատամնաբուժական» գրառումներով»:
    
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4342 | 2
Facebook