Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան արքայազների ձերբակալումներից հետո նավթն զգալիորեն թանկանում է

15:35, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Սաուդյան արքայազների ձերբակալումներից հետո նավթն զգալիորեն թանկանում է

Այսօր Լոնդոնի բորսայում եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը հասել է 62.87 դոլարի, ինչը 1.3%-ով ավելի է աշխատանքային վերջին օրը շուկայի փակման ժամանակ գրանցած ցուցանիշից: Ավելի թանկ վերջին անգամ եվրոպական նավթը գնահատվել է 2015թ. հուլիսին:
     Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների՝ նավթի գների աճը պայմանավորված է Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի անդամների ձերբակալումների հետ: Հարկ է նշել, որ ձերբակալվածների թվում է նաև Saudi Aramco-ի կառավարման խմբի անդամ, ֆինանսների նախկին նախարար Իբրահիմ ալ Ասսաֆան:

4252 | 0
Facebook