Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է 11 արքայազն, նրանցից 4-ը գործող նախարար է, մնացածները՝ նախկին: Այս մասին հաղորդում է Al Arabiya լրատվականը:
Նրանց մի մասը ձերբակալվել է 2009թ. Ջեդա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի գործի վերաբացման արդյունքում: Նշենք, որ այդ ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ: Մնացածներն անցնում են Մերձավորարևելյան շնչառական համախտանիշի (MERS) դեմ պայքարի գործով: MERS կորոնովիրուսը հայտնվել է 2012թ. և 3 տարում լայնորեն տարածվել ավելի քան 20 երկրում՝ ներառյալ Հարավային Կորեան, Ավստրալիան և Միացյալ Նահանգները:
Կասկածյալ նախարարներին ձերբակալելու որոշում է կայացրել ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը: Գերատեսչությունը, որի ղեկավարն է թագադիր արքայազն Մոհամեդ բին Սալմանը, ֆինանսական հանցագործութնուններին առնչություն ունեցող մարդկանց հետապնդելու և կալանավորելու, նաև հետևելու և նրանց հաշիվները սառեցնելու իրավունք ունի:
Այժմ Սաուդյան Արաբիայում Իբն Սաիդի՝ 5-7 հազար սերունդ է ապրում, բոլորն էլ արքայազն-էմիրներ են համարվում: