Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կառավարությունը շարունակում է ազատվել Հովիկ Աբրահամյանի կադրերից

17:10, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Կառավարությունը շարունակում է ազատվել Հովիկ Աբրահամյանի կադրերից
     Կարեն Կարապետյանի որոշմամբ Թամար Կևորկյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Հիշեցնենք՝ որպես հասարակական հիմունքներով խորհրդական, նրան նշանակել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այլ կերպ ասած՝ Կարապետյանը շարունակում է ազատվել Աբրահամյանի կադրերից:
     Ասում են՝ Կևորկյանին նշանակելով, Հովիկ Աբրահամյանը ցանկացել էր արևմտյան, եվրոպական երկրների փորձը ներդնել՝ բյուրոկրատական տնտեսությունից դուրս գալու համար: Օրեր առաջ էլ հրապարակվեց այն պաշտոնյաների ցուցակը, ովքեր 2016-ին հայտարարագիր չեն ներկայացրել: Նրանց թվում էր նաև Թամար Կևորկյանը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19923 | 1
Facebook