Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սև ծովում թուրքական բեռնանավ է խորտակվել

14:30, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Սև ծովում թուրքական բեռնանավ է խորտակվել

Ստամբուլի նահանգի Շիլե շրջանի ափերի մոտ թուրքական բեռնանավ է խորտակվել, որի վրա գտնվել է 11 մարդ, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Մարմարա ծովի ջրերում փրկարարները գտել են միայն 4-ի դին:

«Բիլալ Բալ» նավն ուղևորվում էր Սև ծով՝ փոխադրելով 3.080 տոննա բեռ: Հայտնի է, որ նավը խորտակվել է վաղ առավոտյան:

Դեպքի առնչությամբ իր ափսոսանքն է հայտնել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ հաստատելով 11 զոհի մասին տեղեկությունը:

Որոնողական աշխատանքները շարունակվում են, նավի խորտակման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

6328 | 0
Facebook