Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում կինը հղիության ընթացքում դարձյալ հղիացել է

12:30, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում կինը հղիության ընթացքում դարձյալ հղիացել է

ԱՄՆ-ի բնակչուհի Ջեսիկա Ալենն, ով համաձայնել էր սուրոգատ մայր դառնալ չինացի զույգի համար, հղիության ընթացքում դարձյալ հղիացել է: Այս մասին հաղորդում է ABC-ին:
     Ջեսիկա Ալնենը 2 երեխաների մայր է: Սուրոգատ հղիության 6-րդ շաբաթում իրականացրած գերձայնային հետազոտության ժամանակ պարզվել է, որ կնոջ արգանդում 2 պտուղ կա: Բժիշկները ենթադրել են, որ կինը երկվորյակի է սպասում: Կեսարյան հատման միջոցով երեխաների լույս աշխարհ գալուց հետո բժիշկները պարզել են, որ երեխաներից մեկը մյուսից զգալիորեն թեթև է: ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ այդ երեխան Ջեսիկայի հարազատ որդին է: Կինը հղիացել է իր զուգընկերոջից՝ չնայած հակաբեղմնավորիչների կիրառմանը:

Մայրական իրավունքի վերականգնման համար կնոջը 3 ամիս է անհրաժեշտ եղել, քանի որ համաձայն սուրոգատ մայության մասին պայմանագրի՝ երեխան պատկանել է չինացի ամուսիններին: Այժմ տղան ապրում է իր ծնողների և հարազատ եղբայրների հետ:
     Սուպերֆետացիան՝ հղիության ժամանակ նոր ձվաբջջի բեղմնավորումը, խիստ բացառիկ երևույթ է բժշկության մեջ: Բժշկական գրականության մեջ մի քանի 10-յակ նման դեպք է գրանցված: Կենդանական աշխարհում սուպերֆետացիան տարածված է կրծողների ճագարների, ձիերի, ոչխարների և կենգուրուների շրջանում:

11553 | 0
Facebook