Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մյանմարում ձերբակալել են թուրքական TRT հեռուստաալիքի լրագրողների

17:05, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Մյանմարում ձերբակալել են թուրքական TRT հեռուստաալիքի լրագրողների

Մյանմարում թուրքական TRT հեռուստաալիքի 2 արտասահմանցի լրագրողի մեղադրում են ներմուծման մասին օրենքի խախտման համար: Նշվում է, որ նրանք դրոնն արձակել են խորհրդարանի շենքի վրա, հայտնում է AFP-ն:

Լրագրողները, նաև 2 տեղացիներ կալանավորվել են մինչև դատաքննության մեկնարկը: Նրանց սպառնում է 3 տարվա ազատազրկում կամ տուգանք՝ «սահմանափակված կամ արգելված ապրանքներ» ներմուծելու մեղադրանքով:

Կալանավորումը տեղի է ունեցել Մյանմարի և Թուրքիայի միջև լարվածության աճի ֆոնին՝ կապված ռոհինջա մուսուլմանների շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

7913 | 1
Facebook