Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծաղրածուի կերպարով Թրամփը կհայտնվի New Yorker-ի շապիկին

22:05, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ծաղրածուի կերպարով Թրամփը կհայտնվի New Yorker-ի շապիկին

New Yorker ամսագրի հերթական համարը լույս կտեսնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարով, ով շապիկին կհայտնվի անտառից հայտնված ծաղրածուի կերպարով:
     Ծաղրանկարի հեղինակ Քարթեր Գուդրիչը մեկնաբանել է իր աշխատանքը՝ հայտարարելով, որ իր ողջ կյանքը կործանվել է: Թրամփի նախագահությունը նա «ազգային մակարդակի մղձավանջ» է անվանել:
     Ամսագրի նոր համարը լույս կտեսնի հոկտեմբերի 30-ին Հելոուինի տոնին ընդառաջ:
     Որոշ ԶԼՄ-ներ և Twitter-ի օգտատերեր այդ ծաղրանկարում Թրամփին նմանեցրել են «Այն» սարսափ ֆիլմի հերոս ծաղրածու Փեննիվայզի հետ:

Ծաղրածուի կերպարով Թրամփը կհայտնվի New Yorker-ի շապիկին
Ծաղրածուի կերպարով Թրամփը կհայտնվի New Yorker-ի շապիկին
7617 | 0
Facebook