Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիին արտահանձնում է սպառնում

16:05, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլիին արտահանձնում է սպառնում

Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է փախստականի կարգավիճակ տալ Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, և այժմ Կիևն իրավասու է արտահանձնել կամ էլ արտաքսել նրան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, փոխանցում է РИА Новости-ն:
     «Այժմ նա ոչ մի հատուկ կարգավիճակ չունի, ինչն անհնարին կդարձներ նրա արտահանձնումը կամ արտաքսումը, և միգրացիոն ծառայությունը գիտի այդ մասին»,- հավելել է Լուցենկոն՝ նշելով, որ Սաակաշվիլին դեռևս դատարն չի դիմել:
     Ուկրաինայի գլխավոր դատախազը նաև մեղադրել է Սաակաշվիլիին՝ հայտարարելով, թե նա անցել է կարմիր գիծն ու իշխանությունը զավթելու համար սադրանքների է դիմում:

5700 | 0
Facebook