Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

14:15, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Արագածոտնի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 FZ 096 համարանիշի և Opel մակնիշի 35 MF 811 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել են մեքենաների վրայից։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ միջոցներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

5438 | 1
Facebook