Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վայոց ձորում վթարի ենթարկված ժամկետային զինծառայողը մահացել է

13:00, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Վայոց ձորում վթարի ենթարկված ժամկետային զինծառայողը մահացել է

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 08:29-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող տաղավարին, այնուհետև շրջվել ձորը (մոտ 20 մ):
     Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր՝ 1996թ. ծնված Տ. Ս-ը տեղի ուժերով տեղափոխվել՝ Եղեգնաձորի ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
     Shamshyan.com-ի տեղեկություններով՝ УАЗ-ի վարորդ Գ. Խանամիրյանը ժամկետային զինծառայող էր, իսկ ուղևոր Տ. Սարգսյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։

5124 | 0
Facebook