Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևում

14:15, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևում

Հոկտեմբերի 16-ին Տաթևի վանական
     համալիրի բակում տեղի ունեցավ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը։
     Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց Կոմիտասի, Եկմալյանի, Մոցարտի, Վերդիի և Չայկովսկու ստեղծագործությունները։
     «Տաթևը զարմանահրաշ կառույց է։ Բազմիցս մասնավոր այցով եղել եմ Տաթևում, բայց այս անգամ, հուրախություն ինձ, այստեղ ելույթ ունեցանք մեր երգչախմբով։ 1111-ամյա իր բարձունքից մեզ նայող Տաթևի վանքը ջերմությամբ
     հյուրընկալեց մեզ։ Խորհրդանշական է, որ հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկման յոթերորդ տարեդարձը»,- ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։
     Երգչախմբի համերգը մեկն է այն միջոցառումներից, որոնք ուղղված են Տաթևում հոգևոր ու մշակութային կյանքի վերածննդին։ Համերգին ներկա էին Տաթևի վանքի հարակից համայնքների բնակիչները, բազմաթիվ հյուրեր ու
     զբոսաշրջիկներ Հայաստանից և արտերկրից։

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևում
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևում

     «Եթե պատմության էջերն ուսումնասիրենք՝ կտեսնենք, որ 1111 տարեկան Տաթևի վանքը եղել է հայ հոգևոր երաժշտության դարբնոցը։ Հայաստանի պետական
     ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևի վանքի բակում հայ հոգևոր երաժշտության դարավոր ավանդույթների պահպանման ու շարունակության լավագույն օրինակն է»,- նշել է Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանը:
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևում
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևում

2426 | 0
Facebook