Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քանի՞ ֆուտբոլասեր է գնալու աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողած Հայաստանի հավաքականի ընկերական խաղերին». Ոսկան Սարգսյան

15:55, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
«Քանի՞ ֆուտբոլասեր է գնալու աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողած Հայաստանի հավաքականի ընկերական խաղերին». Ոսկան Սարգսյան
     Կարող է մեկը բացատրել, թե ո՞րն է Նոյեմբերի 9-ին Բելառուսի,նոյեմբերի 13-ին Կիպրոսի հավաքականների՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ ընկերական խաղեր անցկացնելու իմաստը: Երևի միայն այն բանի համար, որ Ռուբեն Հայրապետյանը և Արթուր Պետրոսյանը երկարացնեն ֆեդերացիայի նախագահի և հավաքականի գլխավոր մարզչի իրենց պաշտոնավարումը: Ընկերական խաղեր անցկացնում են նոր մրցափուլից կամ կարևոր խաղերից առաջ, որպեսզի փորձարկումներ արվեն կամ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերեն: Ձմեռնամուտին ընկերական խաղեր անցկացնելու իմաստը ո՞րն է, քանի՞ ֆուտբոլասեր է գնալու աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողած Հայաստանի հավաքականի ընկերական խաղերին: Ոչ մի նշանակություն չունեցող այդ խաղերի համար Մխիթարյանը Մանչեսթրից կամ Պիզելին Սաուդյան Արաբիայից պետք է ժամանե՞ն Երևան:
4185 | 0
Facebook