Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողին թոշակի կարգ չեն տալիս». Կարեն Հովհաննիսյան

14:10, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
«Ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողին թոշակի կարգ չեն տալիս». Կարեն Հովհաննիսյան

Ապրիլյան պատերազմի մասնակից, բազմաբեկորային վիրավորում ստացած և զորացրված ժամկետային զինծառայողը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որպեսզի անարդարությունը վերականգնվի և վիրավորված զինծառայողը թոշակի կարգ ստանա: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել էր պատկան մարմիններին, որպեսզի կրկնակի փորձաքննություն անցկացնեն վիրավորված զինծառայողի համար: Հավուր պատշաճի անցել է կրկնակի բուժզննումը, ստացել է էպիկրիզ նոր բացահայտված հիվանդություններով հանդերձ, սակայն թոշակի կարգ տվող հանձնաժողովը կրկին մերժել է բազմաբեկորային վիրավորում, գանգուղեղային տրավամա, աչքի տեսանելիության անկում և թոքային հիվանդություն ունեցող ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողին:

4313 | 3
Facebook