Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացին վերնաշապիկի գրպանում 24 միլիոն դոլար շահումով վիճակախաղի տոմս է գտել

15:05, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Ամերիկացին վերնաշապիկի գրպանում 24 միլիոն դոլար շահումով վիճակախաղի տոմս է գտել
     ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի բնակիչն իր հին վերնաշապիկի գրպանում 24 միլիոն դոլար շահումով վիճակախաղի տոմս է գտել: Ընդ որում, նա հասցրել է հայտնել ջեք փոթի համար իր իրավունքների մասին ժամկետը լրանալուց 2 օր առաջ:
     68-ամյա թոշակառու Ջիմի Սմիթն ասել է, որ ինքը վիճակախաղի տոմսեր է գնում 1960-ականներից, սակայն արդյունքները ոչ միշտ է ստուգում: Այդ տոմսը նա գնել էր Մանհեթենում:
     Դրա մասին նա հիշել է, երբ վիճակախաղի մասին հաղորդաշար է տեսել:
     Ամերիկացին հայտարարել է, որ ցանկանում է ստանալ գումարը ոչ ամբողջությամբ, այլ մոտակա 26 տարվա ընթացքում:
10057 | 0
Facebook