Խնդրում ենք սպասել...

Միջազգային

40 մետրանոց ժայռաքարն ընկել է լեռնագնաց զույգի վրա. նրանք նշելիս են եղել ամուսնության առաջին տարին

16:30, ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2017 թ.
40 մետրանոց ժայռաքարն ընկել է լեռնագնաց զույգի վրա. նրանք նշելիս են եղել ամուսնության առաջին տարին

32-ամյա Էնդրյու Ֆոսթերն ու նրա 28-ամյա կինը՝ Լյուսին, ովքեր մոլի լեռնագնացներ էին, որոշել էին իրենց ամուսնության մեկ տարին նշել լեռներում: Ամուսինները պատրաստվում էին բարձրանալ Էլ Կապիտանի գագաթը, երբ նրանց վրա ընկել է 40 մետրանոց ժայռաքարը:
     Ամուսինները լեռնագնացությանը նվիրված բլոգ էին վարում, հաղորդում է The Sun-ը: Նրանք նույնիսկ չեն հասցրել բարձրանալ և կանգնած են եղել Էլ Կապիտանի ստորոտին, երբ ժայռաքարը պոկվել և ընկել է ուղիղ նրանց վրա:
     Էնդրյու Ֆոսթերը տեղում մահացել է, իսկ կնոջը մահամերձ վիճակում տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները:

Ազգային պարկի աշխատակիցները հայտնել են, որ քարը պոկվել է մոտ 200 մետր բարձրությունից: Հաղորդվում է, որ սա լեռնագնացների մահվան առաջին դեպքը չէ: 1857-ից ազգային պարկում մահացել է 16 մարդ:

40 մետրանոց ժայռաքարն ընկել է լեռնագնաց զույգի վրա. նրանք նշելիս են եղել ամուսնության առաջին տարին
40 մետրանոց ժայռաքարն ընկել է լեռնագնաց զույգի վրա. նրանք նշելիս են եղել ամուսնության առաջին տարին
16931 | 0
Facebook