Վարշավայում կայացած մարաթոնի ընթացքում վազորդ է մահացել։ Այս մասին հայտնում է մարաթոնի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ վազորդը կորցրել է գիտակցությունը, մոտ 1,5 րոպե անց նրան հոսպիտալացրել են, սակայն նա, գիտակցության չգալով, մահացել է։ Վազորդի անունը և ազգությունը չի նշվում։