Հերթական դեպքն է գրանցվել հանրային տրանսպորտի մասնակցությամբ․ Երևանում, քիչ առաջ, թիվ 37 համարի երթուղայինն սպասարկող վարորդն իր վարած Higer մակնիշի 4777 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի Սարի թաղի «կալցևոյում», դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, տուժած վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը: