Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նավթոգազը» քրեական գործ է հարուցել Ռուսաստանի դեմ՝ Ղրիմում 5 միլիարդ դոլարի ակտիվների համար

12:30, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
«Նավթոգազը» քրեական գործ է հարուցել Ռուսաստանի դեմ՝ Ղրիմում 5 միլիարդ դոլարի ակտիվների համար

«Նավթոգազը»-ը դատի է տվել Ռուսաստանին` պահանջելով 5 միլիարդ դոլարի փոխհատուցում` Ղրիմում ակտիվների կորստի պատճառով, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
     Դիմումը ներկայացվել է Հաագայի Մշտական դատարանի կողմից ստեղծված ատյան: «Նավթոգազ»-ից բացի, վարույթի նախաձեռնողները վեց «դուստր» ընկերություններն են` «Չերնոմորնեֆտգազ», «Ուկրտրանսգազ», «Լիկվո», «Ուկրգազդոբիչա», «Ուկրտրանսնևթ» և «Գազ Ուկրաինա»:
     Իր կորուստներն ուկրաինական կորպորացիան գնահատել է շուրջ 5 միլիարդ դոլար: Ընկերության շահերը դատարանում կներկայացնեն Covington & Burling LL-ի իրավաբանները:
     «Նավթոգազը»-ը նշել է, որ դատարանը պետք է որոշում կայացնի մինչև 2018-ի ավարտը:

4371 | 0
Facebook