Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մարիա» փոթորիկն ավերել է Դոմինիկա կղզին

11:35, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
«Մարիա» փոթորիկն ավերել է Դոմինիկա կղզին

Կարիբյան ծովում Դոմինիկա կղզուն պատուհասած «Մարիա» փոթորիկն ավերել է այն: Այս մասին CNN-ին հայտնել է Դոմինիկյան Հանրապետության վարչապետը: Ավելի վաղ հաղորդվել է, որ փոթորիկը հասել է վտանգի առավելագույն՝ 5-րդ մակարդակին: «Մենք կորցրեցինք ամեն ինչ, ինչը միայն կարելի էր գնել փողով»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Դոմինիկյան հանրապետության վարչապետ Ռուզվելտ Սքերիթը: Նա ավիացիա ունեցող բարեկամական երկրներին կոչ է արել օգնել հանրապետության ժողովրդին:
     Աղետի սկզբից հանրապետության վարչապետը սոցցանցերում վերջին իրադարձություններն է հրապարակելիս եղել, մինչև փոթորիկը չի զրկել նրան սեփական տանիքից: Դրանից հետո նա գրել է, որ ամենից շատ վախենում է, որ առավոտյան հայտնի կինի լուրջ վնասների և, հնարավոր է, զոհերի մասին: Սակայն դեռևս զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

11579 | 0
Facebook