Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մտադիր են ամերիկյան ավիակրի մասնակցությամբ զորավարժություններ անցկացնել

11:20, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մտադիր են ամերիկյան ավիակրի մասնակցությամբ զորավարժություններ անցկացնել

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մտադիր են հերթական համատեղ զորավարժություններն անցկացնել, որոնց, ինչպես ենթադրվում է, կմասնակցի նաև ամերիկյան հարվածային խումբն՝ ատոմային ավիակրի գլխավորությամբ: Ավիակրի անունը դեռևս չի նշվում: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հերթական զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերին: Հաղորդվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի դեպքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու շուրջ համաձայնության են հասել:

4477 | 0
Facebook