Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթարի հետևանքով մահացած 11-ամյա աղջկա գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

13:45, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Ավտովթարի հետևանքով մահացած 11-ամյա աղջկա գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
     Երևանի Աճառյան փողոցում «Գառնիի Սուրիկ Լավաշի» սեփականատիրոջ թոռան և հրշեջ-փրկարարի մասնակցությամբ տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի փաստով հարուցված՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով քրեական գործը փոխանցվել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 5–ին Երևանի Աճառյան փողոցում «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռան և հրշեջ-փրկարարի մասնակցությամբ տեղի ունեցած դաժան վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ է, տեղում մահացել է (գլուխը մարմնից կտրվել է), իսկ 2 հոգի էլ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
4965 | 0
Facebook