Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առցանց ցուցադրության համար ընտրվել են հանրահայտ 72 արվեստագետների աշխատանքներ

17:20, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Առցանց ցուցադրության համար ընտրվել են հանրահայտ 72 արվեստագետների աշխատանքներ

Wood Symphony առցանց պատկերասրահը ներկայացնում է Turned and Sculpted Wood 2017 խորագրով առցանց ցուցահանդեսը:
     Այս տարվա ցուցադրության համար ընտրվել են հանրահայտ 72 արվեստագետների ավելի քան 200 աշխատանքներ: Ցուցադրությունն աննախադեպ է իր աշխարհագրական ընդգրկմամբ. մասնակցում են ստեղծագործողներ Ճապոնիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Իռլանդիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:
     Առցանց տիրույթում ցուցադրությունը հասանելի է լինելու սկսած 2017 թվականի սեպտեմբերի 16-ից:
     Wood Symphony առցանց պատկերասրահի առաքելությունն է` նպաստել փայտի փորագրության, որպես արվեստի առանձնահատուկ ուղղության, հանրության կողմից առավել ընդարձակ ճանաչմանը և տվյալ ոլորտում ստեղծագործող արվեստագետների առաջխաղացմանը:

Առցանց ցուցադրության համար ընտրվել են 72 հանրահայտ արվեստագետների աշխատանքներ
Առցանց ցուցադրության համար ընտրվել են 72 հանրահայտ արվեստագետների աշխատանքներ
3468 | 0
Facebook