Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

28-ամյա երիտասարդը դանակահարել է հորը, մորը և փորձել այրել տունը

16:40, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
28-ամյա երիտասարդը դանակահարել է հորը, մորը և փորձել այրել տունը
     Ոստիկանության լրատվական բաժնից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին այն տեղեկությունն, ըստ որի՝ այսօր առավոտյան 28-ամյա երիտասարդը Գյումրիում փորձել է այրել այն բնակարանը, որտեղ ապրում է հոր, մոր և քրոջ հետ միասին: Երիտասարդը «ռաստվորիտելը» լցրել է տան մեջ, որպեսզի այրի, հայրը կանխել է նրա հաջորդ գործողությունները, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել հորը, ապա նաև՝ մորը, իսկ քրոջը՝ կծել է։ Նրանց և 28-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց:
     Նշենք, որ տղան հոգեկան խնդիրներ ունի:
9376 | 0
Facebook