Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճապոնացի գիտնականները համաժողովի ժամանակ մահացու վտանգավոր տիզ են կորցրել

16:30, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
Ճապոնացի գիտնականները համաժողովի ժամանակ մահացու վտանգավոր տիզ են կորցրել

Ճապոնիայում գիտական համաժողովի ժամանակ մահացու վտանգավոր տիզն անհետացել է, գրում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ բունյավիրուս տարածող տիզը ներկայացվել է Միյաձակի պրեֆեկտուրայում համաժողովի ժամանակ: Գիտնականներից մեկը որոշել է ունելիով բռնել տզին, սակայն այն արդեն անհետացել էր: Լսարանը, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը, ստուգվել է, սակայն չի հաջողվել գտնել միջատին:
     Նշվում է, որ Միյաձակիում տզի խայթոցից մի քանի մարդ է տուժել, մեկը մահացել է:

13350 | 0
Facebook