Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ

16:20, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը տարիներ առաջ հրաժարվեց անձնական երջանկությունից` նախընտրելով չհեռանալ թատրոնից, իսկ այսօր դերասանուհին տարիներ շարունակ նոր դեր ստանալու երազանքով է ապրում:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհին վերհիշեց իր կյանքի դժվար մանրամասները. «Իմ խղճի պատճառով ես ամբողջ կյանքս հերիք չէ տուժել եմ, բայց դեռ խելքի չեմ գալիս»,- ասում է Լուսինե Կիրակոսյանն, ով այսօր մենակ է ու անպաշտպան, առողջական ու ֆինանսական մեծ խնդիրներից զատ նա այսօր կարիք ունի հոգեկան աջակցության:
    
     ԴԻՄԵԼ ԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻ ԱՐՁԱԳԱՆՔ...
    
    
«Ես միշտ հասել եմ բոլորին, մանավանդ իմ հարազատներին: Եղբորս տղան եկավ ու ասաց, որ նեղ վիճակի մեջ է և գումարի կարիք ունի: Ես չգիտեմ ինչպես, առանց հասկանալու բանկային հաշիվներից, մեծ գումար վերցրեցի ու օգնության կարգով տվեցի նրան: Պարզվում է՝ Գյումրիում մի վաշխառու կա, այդ վաշխառուին ու իր որջը պետք է վերացնել: Լենինականցիների 20 հոգուց ավելիի տներն արդեն ձեռքներից վերցրել է, տոկոսներով տալիս է, տոկոսի տոկոս է հաշվում, մարդիկ չեն կարողանում տալ, կալանք է դնում, ոստիկանների միջոցով տները ձեռքներից առնում է: Հիմա եղբորս տան վրա էլ է կալանք, դրա համար էր ինձնից գումար խնդրում, տարել, դրան է տվել: Եղբայրս եկավ, 2 ամսով ոսկիներս խնդրեց, տվեցի, արդեն 4 տարի է՝ տարել է, ես հիմա այն վիճակում եմ, որ իրենք պիտի ինձ օգնեին, ոչ թե գային, թալանեին, տանեին: Տունս գրավ դրեցի իրենց փրկելու համար, մի քանի անգամ տոկոս տվեցին, հետո արդեն չեն տալիս, ես ընկած էստեղից էնտեղից եմ խնդրում, ինձ ճանաչելով տալիս են: Բայց այսպես ինչքա՞ն ապրեմ: Թատրոնից 80 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, դրանով ո՞ր մեկն անեմ: Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, ամսվա մեջ ինձ ահագին գումար է պետք դեղերի համար, կենդանիներ ունեմ, հիմա էլ տների վարձն է գումարվել, եթե չկարողանում վճարել, շուտով էլ տունս ձեռքիցս կվերցնեն, կմնամ անտուն: Կենդանիներիս պիտի վերցնեմ, գնամ հրապարակի մեջտեղը նստե՞մ... Ես դիմում եմ խնդրանքով, թող օգնեն ինձ, նախ դրանց որջը քանդվի: Ինձ համար հիմա հոգեկան աջակցությունն էլ մեծ նշանակություն ունի:

«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ
«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ

Ես այս խնդրի մասին բարձրաձայնել եմ, Կառավարությանն էլ եմ նամակ գրել, մեծահարուստներին էլ, պետական կառույցներին էլ: Միայն Մշակույթի նախարարությունից նամակ ստացա, որտեղ գրված էր, որ մենք բարձր ենք գնահատում Ձեր արած գործը, Ձեր մեծ լուման հայ արվեստում, շատ շնորհակալ ենք դրա համար, բայց մենք Ձեզ օգնելու համար ոչ ֆոնդ ունենք, ոչ էլ կարգավիճակ:
    
     ԸՆՏԱՆԻՔՍ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՈՀԵՑԻ, ԱՅՍՕՐ ՄԵՆ-ՄԵՆԱԿ ԵՄ...
    
    
Բոլորն ինձ գովում են, ասում են, որ տաղանդավոր եմ, բայց այսօր թատրոնում միակ մարդն եմ, որ դեր չունեմ: Սա այն մասնագիտությունն է, որ մարդ անընդհատ ուզում է աշխատել: Ես դեռ այն տարիքում չեմ, ինձնից ավելի մեծ դերասաններ կան, ովքեր աշխատում են: Պատճառաբանում են, որ դեռ հարմար բան չկա: Ինստիտուտի 2-րդ կուրսից ես այդ թատրոնում եմ աշխատել, շատ տեղերից եմ հրավեր ստացել, բայց ոչ մի տեղ չեմ գնացել: Կուրսիս ղեկավարը Վարդան Աճեմյանն էր, ուզում էր ինձ Սունդուկյան թատրոն տանել, չգնացի, բոլոր թատրոններից հրավեր կար, բայց չեմ գնացել՝ հավատարիմ մնալով իմ թատրոնին: Ես սիրեցի այդ թատրոնն ու համարեցի այն իմ ընտանիքը: Ընտանքիս էլ թատրոնի պատճառով զոհեցի: Ես ընտանիք եմ ունեցել, երկու երեխա եմ ունեցել, երկուսն էլ մահացել են ու մնացել եմ մենակ: Ինձ սիրահարված տղերքը ծով էին, ասում էին՝ թատրոնից դուրս արի, չուզեցի, եթե հիմա այս խելքն ունենայի, իմ ընտանիքը կունենայի, իմ ամուսինն ու երեխաները: Բայց հիմա մեն-մենակ եմ:

«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ
«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ

     ԴՈՒՔ ՕԳՆԵՔ ՏԱՂԱՆԴԱՎՈՐԻՆ, ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԳՏՆԻ...
    
    
«Վերվարածները» սերիալի շարունակությունն է նկարվում, փոխվել է` «Անուղղելիները»: Սեպտեմբերին եթերում կլինի, լավ է՝ գոնե այդտեղ զբաղվածություն ունեմ: Շատ հետաքրքիր ու լավ կոլեկտիվ է, ինձ լավ եմ զգում: Ես չեմ ուզում գլուխ գովել, բայց խելքը գլխին մարդիկ ինձ համարում են տաղանդավոր դերասանուհի, և մեծերն էլ մի խոսք ունեն. «Դուք օգնեք տաղանդավորին, միջակությունն իր ճանապարհը կգտնի»: Մեր օրերի մասին է:
«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ
«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ

Մի անգամ մի դոկտոր, պրոֆեսոր նկարահանումից հետո մոտեցավ ինձ ու ասաց` էլի մենակ նստա՞ծ ես: Ասացի, որ միշտ էլ մենակ եմ: Նա պատասխանեց` դուք անհատականություն եք, դրա համար էլ մենակ եք, գայլերն են ոհմակներով ման գալիս:
    
     ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԻ ԿՈՉՈՒՄ ՏԱԼԻՍ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԷԼ ՃԱՆԱՉՈՒՄ
    
    
Նա, ով սկսել է նոր Հայաստան կառուցել, միանգամից ջրաչափ ու չգիտեմ ինչ է տեղադրում, շենքի պատուհան ու տանիք է սարքում, առանց հասկանալու, որ նախ պետք է հիմքը դնել: Անգամ չգիտի, որ առանց հիմքը կառուցելու մնացածը կփլվի:

Ամեն մեկն իրենն է առաջ տանում: Նորարարություն են ուզում անել, բայց չեմ մտածում, որ իրենց այդ նորարարությունը միտք չունի:
     Այսօր այնպիսի մարդկանց են ժողովրդականի կոչումներ տալիս, որ ժողովուրդն անգամ չի ճանաչում, էլ ինչո՞ւ է կոչվում ժողովրդական: Կոչումն այն է, երբ մարդուն ճանաչում և գնահատում է ժողովուրդը: Ճիշտ է՝ ես մենակ եմ, բայց սիրում եմ իմ ժողովրդին ու գիտեմ, որ ժողովուրդն էլ ինձ է սիրում:

«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ
«Հրաժարվեցի անձնական երջանկությունից՝ հանուն թատրոնի, բայց արդեն քանի տարի է՝ ոչ մի դեր չունեմ». հանդիպում Լուսինե Կիրակոսյանի հետ

     Լուսինե Կիրակոսյանին օգնության նպտակով կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներով` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում.
     AMD 220310142116000
     EURO 220310140201002
     RUB 220310140029958
     $ 220310140623001
     Հեղ.՝ Անի Մնացականյան

11123 | 2
Facebook