Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը կդառնա Սիրիայի ականազերծման ռուսական կոալիցիայի անդամ

12:05, երկուշաբթի, 28 օգոստոսի, 2017 թ.
Հայաստանը կդառնա Սիրիայի ականազերծման ռուսական կոալիցիայի անդամ

Հայաստանը և Սերբիան Սիրիայի ականազերծման նպատակով ստեղծվելիք ռուսական կոալիցիային անդամագրվելու պատրաստակամություն են հայտնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար Ալեքսանդր Նովիկովը:
     Ինչպես հայտնել է ռազմական գերատեսչության ղեկավարն, այժմ աշխատանքներ են տարվում կոալիցիայի ստեղծման շուրջ: Կոալիցիային անդամակցության առաջարկով համապատասխան դիմումներ ուղարկվել են Իրանին, Եգիպտոսին, Սերբիային, Հայաստանին, Թուրքիային և ԱՄԷ-ին:
     Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիայի ստեղծման առաջարկ ներկայացրել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

4378 | 0
Facebook