Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուդանում մահացած են գտել Ռուսաստանի դեսպանին

10:50, հինգշաբթի, 24 օգոստոսի, 2017 թ.
Սուդանում մահացած են գտել Ռուսաստանի դեսպանին

Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգայաս Շիրինսկիին մահացած են գտել Խարթումում իր նստավայրի լողավազանում, փոխանցում է BBC-ն: Սուդանի ոստիկանության հաղորդմամբ՝ Շիրինսկին մահացել է բնական մահով: Դեսպանի մահվան պատճառներն անհայտ են, սակայն Սուդանի ոստիկանությունը հայտնել է, որ նա տառապում էր հիպերտոնիայով: Դեսպանը 62 տարեկան էր: Սուդանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2013թ.-ից: Մինչ այդ նա եղել է Ռուանդայում Ռուսաստանի դեսպան, զբաղեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև հյուպատոս աշխատել Ջիդդայում:

5065 | 2
Facebook