Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայող Անդրանիկ Մկրտչյանը ծնոտին հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակված ինքնաձիգից. ՔԿ

14:45, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Զինծառայող Անդրանիկ Մկրտչյանը ծնոտին հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակված ինքնաձիգից. ՔԿ
    
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու զինծառայող, կոչումով կապիտան, 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները: Զինծառայողի դին հայտնաբերվել է զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա. Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալներ՝ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
3286 | 3
Facebook