Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատավորն արհեստականորեն այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե ՔԿՀ և ոստիկանության ծառայողներն ստիպված են ուժ կիրառել իմ նկատմամբ». Կարո Եղնուկյան

14:05, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
«Դատավորն արհեստականորեն այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե ՔԿՀ և ոստիկանության ծառայողներն ստիպված են ուժ կիրառել իմ նկատմամբ». Կարո Եղնուկյան

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար մեղադրվող Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույում հայտարարել է, որ Կարո Եղնուկյանը չի ուզում մասնակցել «Սասնա ծռերի» գործով դատական նիստերին:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրա նկատմամբ կիրառվել է սանկցիա 10 ժամով: Հաշվի առնելով սույն գործով նախկին սանկցիաների կիրառման հաշվարկը՝ Եղնուկյանն առնվազն ևս 3 նիստի չի մասնակցի: Սակայն նրան տեղափոխում են կալանավայրից և 8 ժամ դատարանի նկուղում պահում: Եղնուկյանն իր պաշտպանի միջոցով հայտարարել է. «Սա սադրանք է իշխանությունների կողմից, դատավորի կողմից արհեստականորեն ստեղծվում է այնպիսի վիճակ, թե ՔԿՀ և ոստիկանության ծառայողներն ստիպված են ուժ կիրառել իմ նկատմամբ և հակառակ իմ կամքի՝ ինձ տեղափոխել դատարան: Սա շարունակությունն է այն բանի, որ նույն դատավորը դատարանում ջուր ունենալու համար իմ նկատմամբ կիրառեց դատական սանկցիա: Վճռականորեն եմ տրամադրված և պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ենթարկվելու նման դատարանի ապօրինի կարգադրությանը, եթե դա կարելի է դատարան համարել, ես չեմ տեղափոխվելու դատարան: Եթե իմ նկատմամբ ուժ գործադրվի, ապա դրա բոլոր անդառնալի հետևանքները և ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնատար անձանց վրա, ում դիմում է ուղարկվել: Պահանջում եմ պատասխանատվության ենթարկել նման ակնհայտ ապօրինի որոշումներ կայացնող դատավոր Արտուշ Գաբրիելյանին»:
     Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 և219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

2902 | 1
Facebook