Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանի բանակը հայտարարել է ԴԱԻՇ-ի դիրքերի վրա հարձակման մասին

11:45, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Լիբանանի բանակը հայտարարել է ԴԱԻՇ-ի դիրքերի վրա հարձակման մասին

Լիբանանի բանակը հայտարարել է սիրիական սահմանին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա հարձակման սկզբի մասին: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների աղբյուրը: Լիբանանյան զինված ուժերը մտադիր են հարձակում գործել գրոհայինների դիրքերի վրա Ռաս Բաալբեք բնակավայրի մոտակայքում: Այդ շրջանն ապստամբների վերահսկողության տակ գտնվող լիբանանա-սիրիական սահմանի վերջին հատվածն է: Աղբյուրը հայտնում է նաև, որ գրոհայինների դեմ հրթիռներ, հրետանի և ուղղաթիռներ կօգտագործվեն:

6839 | 0
Facebook