Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» հոդվածի վերաբերյալ Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին

16:25, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
«Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» հոդվածի վերաբերյալ Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին

Սույն թվականի օգոստոսի 18-ին ԱԺ «Ելք»խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ օգոստոսի 17-ին «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակած «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ, որում մասնավորապես նկարագրվում է, որ «40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»։

Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին
Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին
3533 | 0
Facebook