Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔԿՀ պաշտոնյան, կաշառք ստանալու պատրվակով, կալանավորից 400 հազար դրամ է հափշտակել

13:45, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
ՔԿՀ պաշտոնյան, կաշառք ստանալու պատրվակով, կալանավորից 400 հազար դրամ է հափշտակել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Կ. Ս-ի, Ա. Ժ-ի և Կ. Զ-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով:
     Այսպես, նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը 2017 թվականի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորից վերցրել է 400.000 ՀՀ դրամ գումար: Դրա դիմաց խոստացել է ՀՀ քննչական կոմիտեում հիշյալ կալանավորի վերաբերյալ քննվող քրեական գործով տուժողի վրա ճնշում գործադրել և այդ եղանակով վերջինին ուղղորդել ցուցմունքներ տալ հօգուտ կալանավորի: Սակայն գումարը վերցնելուց հետո նշված պաշտոնատար անձն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել, այլ կալանավորի վստահությունը չարաշահելու եղանակով` խաբեությամբ հափշտակել է այն:
     Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք ստանալու պատրվակով կալանավորից զգալի չափերով գումար հափշտակելու, ինչպես նաև կալանավորի կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձ կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով:

3178 | 0
Facebook