Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գները նախօրեի աճից հետո կայուն են մնացել

10:55, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Նավթի համաշխարհային գները նախօրեի աճից հետո կայուն են մնացել

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է մեկ բարելի դիմաց մինչև 50,99 դոլար: Հինգշաբթի շուկայի փակման ժամանակ ֆյուչերսները թանկացել են 0,76 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 51,03 դոլարի: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն այդ պահին նվազել են 0,08%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 47,05 դոլարի: ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն՝ անցած շաբաթ երկրում նավթի արտադրությունը մեծացել է օրական 79 հազար բարելով՝ հասնելով օրական մինչև 9,502 միլիոն բարելի: Ընդ որում, շաբաթվա արդյունքներով՝ ԱՄՆ-ում նավթի պաշարները նվազել են 8,9 միլիոն բարելով, ինչը երկու անգամ գերազանցել է անկումը (3,6 միլիոն բարել), որը կանխատեսել էին S&P Global Platts-ի փորձագետները:

4455 | 0
Facebook