Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Լյովա Երանոսյանի հարազատները Վանաձորում ահուսարսափի մթնոլորտ են ստեղծել. «Հրապարակ»

09:50, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Լյովա Երանոսյանի հարազատները Վանաձորում ահուսարսափի մթնոլորտ են ստեղծել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վանաձորում արդեն երեք-չորս օր է՝ ահուսարսափի մթնոլորտ է տիրում: Հանրապետության երրորդ քաղաքից ահազանգում են, որ հայտնի հեղինակություն Լոլոյի Էդոյի կողմնակիցները, որոնք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, Վանաձորը վերածել են Սիցիլիայի և օրերս տեղի ունեցած դեպքից հետո զինված են շրջում քաղաքում՝ փորձելով գտնել Էդոյի՝ Էդմոն Հարությունյանի վրա կրակող անձին կամ անձանց, «ռազբորկաներ» են անում հավանական կասկածյալների հետ և այլն:
     Օգոստոսի 14-ին մի քանի լրատվամիջոց ներկայացրել էր, որ ժամը 21.00-ի սահմաններում հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի Էդմոն Հարությունյանը: Նա վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Մեկ օր անց ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ համաձայն որի հանցանք կատարած անձի ինքնությունը դեռևս պարզ չէ: Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
     Սակայն, մեր տեղեկություններով, հնչել են ոչ թե միակողմանի կրակոցներ, այլ փոխհրաձգություն է եղել, ավելին՝ նախահարձակ եղել է տուժող կողմը: Էդոյի հետ «ռազբորկաների» մեջ է եղել նաև Երանոսյանի փեսայի եղբայրը, այդ պատճառով էլ իրավապահ մարմինները դեպքը ներկայացնում են միակողմանի»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

5384 | 1
Facebook