Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ԴԱԻՇ-ից լիովին ազատագրել է Ալ-Սուխնա քաղաքը

17:05, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ԴԱԻՇ-ից լիովին ազատագրել է Ալ-Սուխնա քաղաքը
    
Սիրիական բանակը և աշխարհազորայինները, ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, կիրակի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Ալ-Սուխնա քաղաքը՝ Հոմս շրջանի արևելքում գրոհայինների ամենախոշոր հենակետը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
     Գործողությունն իրականացվել է մի քանի փուլով: Օգոստոսի 10-ին կառավարական զորքերը զբաղեցրել են ռազմավարական նշանակության բարձունքներն ու արգելափակել են քաղաքը: Կիրակի լույս գիշերը ժամը երեքի մոտակայքում նրանց հաջողվել է գրոհայիններին դուրս հանել հյուսիսային և արևմտյան թաղամասերից, իսկ առավոտյան յոթի մոտակայքում՝ ազատագրել քաղաքի կենտրոնական և հարավային մասերը՝ վերցնելով քաղաքն ամբողջական հսկողության տակ:
     Հաղորդվում է, որ Ալ-Սուխնայի ազատագրումը կառավարական ուժերի համար հնարավորություններ է բացում Դեյր էր Զորի վրա գրոհի համար:
5371 | 0
Facebook