Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ամերիկյան կինոակադեմիան նոր ղեկավար ունի

01:20, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Ամերիկյան կինոակադեմիան նոր ղեկավար ունի

Ամերիկյան կինոակադեմիայում ղեկավարության փոփոխություն է տեղի ունեցել: Նոր տնօրեն է նշանակվել հոլիվուդյան հայտնի կինոօպերատոր Ջոն Բեյլին: Նա փոխարինել է Շերիլ Բուն Այզեքսին, ում ղեկավարությունը լի էր սկանդալներով ու փորձերով՝ հասնելու «առավելագույն ռասայական ու սեռական այլազանության»: Փոխվել է նաև կինոակադեմիայի փոխնախագահն, այդ պաշտոնում նշանակվել է Lucasfilm ստուդիայի տնօրեն Քեթլին Քենեդին, ով նաև կգլխավորի թանգարանային կոմիտեն:
     Ջոն Բեյլին մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծմանն, ինչպիսիք են «Արջամկան օրը», «Ավելի լավ չի լինում», «Ամերիկյան սուտենյոր» և այլն: Իր երկար կարիերայի ընթացքում նա այդպես էլ ոչ մի ծանրակշիռ մրցանակի չի արժանացել:
     Նրա ղեկավարությամբ է ընթանալու 2018-ի մարտի 4-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությունը:

36308 | 0
Facebook