Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Այդ Ռուսաստանը պետք է ուրախ լինի, որ ունի Հայաստանի պես դաշնակից, որը զենք չի վաճառում ՌԴ-ի թշնամիներին». Ալեն Սիմոնյանը` Մոդեստ Կորելովին. «Առավոտ»

10:05, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
«Այդ Ռուսաստանը պետք է ուրախ լինի, որ ունի Հայաստանի պես դաշնակից, որը զենք չի վաճառում ՌԴ-ի թշնամիներին». Ալեն Սիմոնյանը` Մոդեստ Կորելովին. «Առավոտ»
     «Անկեղծ ասած, վերջին տարիներին Ռուսաստանի հետ համագործակցությունից ոչ միայն ԵԱՏՄ մասով, այլ ընդհանրապես, ոչ մի ուրախություն չեմ զգում ու չեմ զգացել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում արձագանքելով ռուս վերլուծաբան Մոդեստ Կորելովի այն դիտարկմանը, թե «Ելք-ը պիտի ուրախանար, որ նման խնդիր կա: Այս հարցը կարող է լուծվել ԵԱՏՄ անդամ լինելով, չի կարելի պայքարել խնդրի լուծման համար, բայց դուրս գալ ԵԱՏՄ-ից», այսպես պատասխանեց դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով «Ելք»-ի ներկայացուցիչների` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություններին, հիշել էր այն, որ «Ելք»-ը հայաստանյան վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու արգելանք սահմանված լինելու հարցով պահանջ էր ներկայացրել: Այնուհետև ռուս վերլուծաբանը նշել էր. «Չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ անել և միաժամանակ հարցը կարգավորելու պահանջ ներկայացնել»: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ դա ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի մասին հայտարարություն չի եղել, այլ «Ելք»-ի կարկառուն ներկայացուցիչներից երկուսի հայտարարությունը: Ուրախ լինելու առումով պարոն Սիմոնյանը հավելեց. «Այդ գերտերության վերաբերմունքը, պաթոսն ու հավակնությունները միշտ խանգարել են մեր երկրների հարաբերություններին: Իսկ այն արտահայտությունը, որ մեջբերեցիք, դրա վառ ապացույցն է: Դա թեթև շանտաժի է նման: Ինչո՞ւ պետք է թեկուզ ՀՀ երրորդ քաղաքական ուժը ինչ-որ բաներից ուրախ լինի: Այդ Ռուսաստանը պետք է շատ ուրախ լինի, որ այն շրջափակման մեջ, որում գտնվում է, ունի Հայաստանի պես փոքր, բայց հավատարիմ դաշնակից, որը միջազգային տարբեր հարթակներում սատարում է ՌԴ-ին, զենք չի վաճառում և ռազմական օգնություն չի ցուցաբերում ՌԴ թշնամիներին»: Պարոն Սիմոնյանի համար ընդունելի չէ այն, որ ռուս գործընկերները խոսում են «եթե»-ներով, սակարկելով: Նա կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները լուրջ վերանայման կարիք ունեն, և այդ խնդիրը ոչ թե միայն վարորդական իրավունքների մեջ է, այլ ընդհանուր համագործակցության մակարդակի փոփոխման. «Եթե մենք այդպես սակարկման քննարկում ունենք, արդյոք նույն վերլուծաբանը չի՞ կարծում, որ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելը շատ ավելի մեծ դրդապատճառ ու ավելի մեծ առիթ չէ նման հայտարարությունների և վերաբերմունքի: Այսինքն` Հայաստանի դերը և գործոնն այս բանավեճի մեջ որպես գործընկեր շատ փոքր է: Այս խոսակցությունը և ԵԱՏՄ խնդիրները, բխում են գերտերության գերհաճույքներից և պահանջներից: Իրականում իրենք սխալ տեղ են փնտրում խնդիրը և դրա լուծումը»:
     Մանրամասները՝ թերթի համարում:
6282 | 0
Facebook