Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալացի թենիսիստուհին որակազրկվել է 2 ամսով՝ դոպինգի պատճառով

02:15, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Իտալացի թենիսիստուհին որակազրկվել է 2 ամսով՝ դոպինգի պատճառով

Իտալացի թենիսիստուհի Սառա Էրանին որակազրկվել է 2 ամսով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Սառայի՝ 2017-ի փետրվարի 16-ին վերցված դոպինգ-փորձանմուշի մեջ լետրոզոլ է հայտնաբերվել։ Ապրիլի 18-ին նրան մեղադրանքներ են առաջադրվել։ Թենիսիստուհին ընդունել է իր մեղքը։ Դատարանի որոշմամբ՝ Էրանիի որակազրկումը կհաշվարկվի օգոստոսի 3-ից։ Բացի այդ, թենիսիստուհու՝ 2017-ի փետրվարի 16-ից հունիսի 7-ն ընկած ժամանակաշրջանի բոլոր արդյունքները չեղյալ են հայտարարվել։

5602 | 0
Facebook