Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենաագրեսիվ պետություն. Իրանի հոգևոր առաջնորդ

21:00, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենաագրեսիվ պետություն. Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Համենեին կոչ է արել Իրանի կառավարությանը ուժ ու վճռականություն դրսևորել ի դեմս հեգեմոնների, հատկապես ԱՄՆ-ի, գրում է Tasnim-ը։

Նրա խոսքով, չնայած Իրանը մեկուսացնելու թշնամիների փորձերին, ազգը մեկուսացված չէ ու շարունակում է համագործակցել աշխարհի հետ ու դիմակայել հեգեմոններին։ Համենեին ԱՄՆ-ին կոչել է «աշխարհի ամենաագրեսիվ պետությունը» ու Իրանի կառավարությանը կոչ է արել ուժ ու վճռականություն դրսևորել։ «Այսօր իրանցիները սովորել են միջոցառումներ ձեռնարկել թշնամիների ինտրիգների դեմ, իսկ Իրանի պաշտոնյաները գիտեն, թե ինչպես պայքարեն թշնամու դեմ»,- ասել է նա:

6176 | 1
Facebook